Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։

Iravaban.net-ը հայտնում է, որ Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Էջմիածնի շրջան) Հայկաշեն գյուղում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի, 2001թ.` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` պետության ռազմական անվտանգություն մասնագիտությամբ:

Արցախյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մասնակցել են Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի ազատագրման մարտերին: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերի գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Արիության մեդալով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (1996թ., ՀՀ) եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (2002թ., ԼՂՀ) շքանշաններով, «Մարշալ Բաղրամյան» (1997թ., ՊՆ), «Դրաստամատ Կանայան» (2002թ., ՊՆ), «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի (2003 եւ 2004թթ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2004թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ., ՀՀ) մեդալներով:

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել