Երևանի համայնքային ենթակայության 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և Երևանի ենթակայության 8 բուժհաստատություններին, այդ թվում՝ «Քանաքեռ-Զեդյթուն» Ծննդատուն, «Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և «Արշակունյաց պոլիկլինիկա ՓԲԸ-ներին տրամադրվել ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով:

Նախաձեռնության առաջնային նպատակը վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերումն է, կանխարգելումն ու արդյունավետ բուժումը:

Նշենք, որ թիվ 4 պոլիկլինիկան վերակազմակերպման գործընթացում է: Նախատեսվում է բուժհաստատությունը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Նույն ծրագրով 2022 թվականի նախատեսվում է տրամադրել նաև 34 միավոր բուժսարքավորում՝ ռենտգեն, այդ թվում՝ շարժական (շտապբուժօգնության ծառայության համար), ուլտրաձայնային հետազոտման սարքեր, ավտոռեֆկերատոմետրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել