Հայաստան-Ադրբեջան սահմանը հատել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, նա մոլորվել էր․ ՊՆ

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։

Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել