Մետրոպոլիտենը դեռ չի սպասարկում քաղաքացիներին

Ժամը 22։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենը չի սպասարկում քաղաքացիներին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 18։59-ի սահմաններում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, ինչից հետո շատ արագ տարհանել են քաղաքացիներին։

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել