Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»:

Iravaban.net-ի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ ժամը 18։59-ի սահմաններում ռումբի առկայության մասին ահազանգ են ստացել և շատ արագ տարհանել են քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ այս պահին բոլոր կայարանների դռները փակ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել