«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն առաջարկում է Երևանում տեղադրել Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը և նրա անունով փողոց կամ երաժշտական հաստատություն անվանակոչել՝ պատճառաբանելով, որ Կոբզոնը օգնել է Հայաստանին 1988-ի երկրաշարժի ժամանակ:
Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Հիշեցնեմ, որ Կոբզոնին Հայաստանը արդեն իսկ հայտնել է իր երախտագիտությունը Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով:
Հիմա, երբ աշխարհաքաղաքական գործընթացները օրեցօր նոր ու անկանխատեսելի զարգացումներ են ունենում, նման նախաձեռնությունները անթույլատրելի են մեզ պես ոչ միանշանակ իրավիճակում գտնվող պետության համար: Այսօրինակ հարցեր կարելի է առաջադրել աշխարհաքաղաքական ավելի կանխատեսելի ժամանակահատվածում:
Այս պահին նման հարց քննարկման ներկայացնելը, մեղմ ասած, սադրանք է ՀՀ քաղաքակա կայունության նկատմամբ…»,-նշում է ավագանու անդամը։
Iravaban.net-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը նշեց, որ առաջարկությունը ներկայացվել է խմբակցությունների կարծիքի հավաքագրման համար։