Մարի Մանուկյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի հուլիսի 27-ի հրամանագրով դասային աստիճան է շնորհվել։ Համապատասխան հրամանագրում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ (ծածկագիր՝ 1-2.1-31) Մարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել