Որոշ «վերլուծաբանների», ինքնահռչակ «կուսակցությունների» խոսույթը սահմանային լարվածության ժամանակ վայրկենական հայտնվում է ալիեւյան սպասարկող մամուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Կհարցնեք ինչու՞ կամ ինչպե՞ս ։
Շատ պարզ տրամաբանությամբ. անհայրենիքների ոհմակը հանրության ջղաձգման ու նյարդերի լարման հաշվին կրկին փորձում է քաղաքական դիվիդենդներ շահել։
5-րդ շարասյունը նույն հռետորաբանությունն է առաջ տանում, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան՝ միեւնույն թեզերով ու պնդումներով։
Նպատակը՝ մասսայական խուճապ ու անհանգստություն տարածելն է։
Ձեռագիր չեն փոխում, պատեհ ու անպատեհ առիթ են փնտրում հարվածելու, հարվածելու՝ սահմանը պահող զինվորին, հարվածելու՝ թիկունքից։
Սա է ձեր դեմքը։
Գիտենք։
Նորություն չէ»,-նշել է նա։