Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Արցախի ԱԳ նախարար

Խոսելով՝ Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել»,-նշել է նա։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց․

«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ լարված իրավիճակի մասին շրջանառվող լուրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել