Լուրը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն Գեղամասարի դիրքերի ուղղությամբ իրավիճակի մասին

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ իրադրությունը լարված է։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Iravaban.netին հայտնեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ քիչ առաջ Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց․

«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել