Թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ․ Տիգրան Աբրահամյան

Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քիչ առաջ Արցախի նախագահը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ՊԲ հրամանատարն առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել զեկուցմամբ։

Պաշտոնական հաղորդագրության գլխավոր ասելիքը և ուշագրավ ձևակերպումն այն է, որ նախագահը «մի շարք ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ հանձնարարականներ է տվել»:

Խորքում, իսկ զուգահեռ՝ կուլիսներում, թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել