Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։

Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։

«Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության», — ասել է Գելբախիանին։

Նշենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել