«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել սեպտեմբերի 25–ին Չարենցավանում կայանալիք ավագու ընտրություններին։ Կուսակցության ցուցակն այստեղ գլխավորելու է Անահիտ Խեչոյանը։ Նա այժմ Կոտայքի մարզային գրադարանի տնօրենն է։
Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունից։
Նրա կենսագրությանը ծանոթացեք ներքևում.
Անահիտ Վրեժի Խեչոյանը ծնվել է 1982թ. ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
1996թ․ ավարտել է Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
1996–2000թթ․ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Երաժշտության տեսություն մասնագիտությամբ:
2001-2006թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Երաժշտագիտություն մասնագիտությամբ։
2004-2005թթ. աշխատել է «Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում որպես սոլֆեիջոյի ուսուցչուհի:
2009-2014թթ․ աշխատել է «Չարենցավանի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում որպես տնօրեն:
2014-2022թթ․ աշխատել է «Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:
Մասնակցել է մի շարք դասընթացների, վերապատրաստումների, ուսումնական ճամբարների և սեմինարների։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։