«Toyota»-ն ժամանակավորապես կփակի իր գործարանը Թուրքիայում

Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը:

Այս մասին հայտնում են Ermenihaber.am-ից։

Ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը:

Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու է Թուրքիայի Սաքարյա շրջանում գտնվող իր գործարանի արտադրական աշխատանքը։ Պատճառը սպասարկման, վերանորոգման ոլորտներում քաղաքականությանև վերանայման աշխատանքներն են։

Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացը վերսկսել սույն թվականի օգոստոսի 14-ից։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում արտադրական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու որոշում էին կայացրել նաև «FIAT», «Ford Otosan» ընկերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել