Iravaban.net-ը կրկին ահազանգ է ստացել «Վեոլիա ջուր» ընկերության անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։ Մեզ դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկը։ Նա լուսանկարել է իր բնակարանի ծորակից հոսող ջուրը, որը պղտորված է։
Ինչպես ինքն է նշել՝ ջրից զզվելի համ է գալիս։
Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընկերության անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ, սակայն ինչպես փաստում են չդադարող բողոքները՝ ընկերությունը ականջալուր չէ իր սպառողների խնդրին և բազմաթիվ քաղաքացիներ ամռան տապին կանգնում են կենցաղային ամենատարրական խնդիրների առջև:
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք ջրի որակի, ջրանջատման վերաբերյալ՝ կարող եք ֆեյսբուքյան մեր էջին ուղարկել տեսանյութ (օր․՝ ծորակից հոսող ոչ մաքուր ջուր․․․) կամ լուսանկար, նշել հասցե:
