26-ամյա երիտասարդը թոշակառուին հրել գցել է բազմոցին և կողոպտել

Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ ոմն Նարեկ մտել է Սևան քաղաքի 77-ամյա բնակչի տուն և նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քաղաքացին հայտնել էր նաև, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար:

Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոմն Նարեկ, ով մոտ մեկ տարի առաջ իրենից գնել էր բջջային հեռախոս, ներկայանալով որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ապա ներս մտնելով՝ իրեն հրել գցել է բազմոցին և քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու հեռացել:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 29-ին Սևան քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել