Քիչ առաջ ավարտվեցին Երևանի Թբիլիսյան խճուղի-Քանաքեռ ճանապարհային հանգույցում վթարված «Արզական-Քանաքեռ» խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքները, հայտնում է «Վեոլիա ջուրը»։
Հայտարարված 24 ժամի փոխարեն 6 ժամում «Արաբկիր» շահագործման տեղամասի մասնագետները վերագործարկեցին ջրատարը:
Արդեն սկսվել է Արաբկիր վարչական շրջանի բոլոր հատվածների ջրամատակարարումը, որը կավարտվի առաջիկա ժամերին: