Հարյուրավոր հասցեներում 12 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան, Ներքին Դվին, Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Աբովյան, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն, Նշավան, Բյուրավան, Արևաբույր, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն գյուղերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել