Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. պաշտպան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօրվա դատական նիստից հետո տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ»,- հայտնում է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ պաշտպանը տեղեկացրել էր, որ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:

Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել