Տղամարդը ատրճանակով սպառնացել է նախկին կնոջը, որ կսպանի․ ոստիկանություն

Հուլիսի 21-ին, ժամը 02.10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել էր, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում, և խնդրել էր ոստիկան մոտենա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել էր ատրճանակ, ապա կրակոց էր հնչել, ինչի հետևանքով վնասվել էր բնակարանի պատուհանի շրջանակը:

Չարենցավանի 32-ամյա բնակչի նկատմամբ կայացվել էր անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ էր արձակել:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել