Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմավորման 29-ամյակն է։ Այս մասին հայտնում է նախարար Դավիթ Բաբայանը։
«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ԱԳՆ ողջ անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր աշխատում և աշխատել են արտաքին քաղաքական ճակատում՝ իրենց անգնահատելի ավանդը ներդնելով մեր երկրի շահերի պաշտպանության գործում»,-նշել է նա։