Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնում է նշանակվել Արտակ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կարեն Հակոբյանը մի քանի օր առաջ է դադարեցրել պաշտոնավարումը։ Լիազորությունները դադարեցնելու մասին Հակոբյանը տեղեկացրել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, 21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:

Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:

Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»,-նշել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել