«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ին ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։