18 համայնքներում ընտրություններ կլինեն. ԿԸՀ-ն ներկայացրել է ընթացակարգն ու ժամկետները

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

Այս մասին հայտարարություն  տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

  Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11 ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

  Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11ից մինչև օգոստոսի 21ը՝ մինչև ժամը 18:00-նընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21ց մինչև օգոստոսի 26ը:

  Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21ից մինչև օգոստոսի 26ը՝ մինչև ժամը 18:00-նթեկնածուների գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 26ց մինչև օգոստոսի 31ը՝ մինչև ժամը 18:00-ն:

  2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել