Քվորում չկա. նիստը հետաձգվեց

Ազգային ժողովի խորհուրդը այսօր՝ հուլիսի 22-ին, նիստ էր հրավիրել, այն չի կայացել, քանի որ քվորում չի եղել: Եթե երկու ժամվա ընթացքում քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ  ԱԺ խորհրդի նիստի օրակարգում Ազգային ժողովի ընդդիմադիր 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն ՍԴ չդիմեցին, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին:

Նշենք, որ ընդդիմադիրներից 4 պատգամավորի անունը ցանկում չկա: Նրանք են՝ Թագուհի Թովմասյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը և «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Արգիշտի Գևորգյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել