Նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 14-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ԳՇ նորանշանակ պետի կենսագրությունը:
Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977թ. մայիսի 22-ին Արցախի Ազոխ գյուղում (Հադրութի շրջան):
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1994-2021թթ.
Զինված ուժերի կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ
2015-2017թթ.
ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ֆակուլտետի պետ
2017-2019թթ.
ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ
2019-թ. նոյեմբերի 29
ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
2020թ. հոկտեմբերի 30
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում
2021թ. մայիսի 21
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
2022թ. հուլիսի 14
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1983-1994թթ.
սովորել և գերազանցությամբ ավարտել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի միջնակարգ դպրոցը
1994-1999թթ.
ուսումնառություն Արցախի պետական համալսարանում (հեռակա)
2004-2006թթ.
սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան
2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր
ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի եռամսյա դասընթացներ
2021թ.
ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի դասընթացներ
Պարգևատրվել է պետական և գերատեսչական մեդալներով, պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: