«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր. Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: