Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են.
- անձը հաստատող փաստաթուղթ
- տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):
Սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: