Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Այս մասին տեղեկացնում է արգելոցի ֆեյսբուքյան էջը:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝
պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Գրառման մեջ նաև ասված է.
«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
ԱԻՆ փրկարար ծառայություն՝ 911
«Խոսրով» տեղամաս՝ տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/
«Խաչաձոր» տեղամաս՝ տեղամասի պետ՝ Հայկ Մեջլումյան /հեռ.՝ 093437375/
«Գառնի» տեղամաս՝ տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/
«Կաքավաբերդ» տեղամաս՝ տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/»: