«Հոտած ջուր է գալիս, բոլորն իրենց վատ են զգում». քաղաքացիները բողոքում են ջրի որակից և ջրանջատոմներից

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից դժգոհում են բազմաթիվ քաղաքացիներ: Հիմնականում բողոքում են Էրեբունի վարչական շրջանի բնակիչները:

Շատերը նշում են, որ իրենք խմելու ջուրը գնում են խանութներից, քանի որ ծորակից հոսող ջուրն ունի կողմնակի համ և հոտ:

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները ևս դժգոհում են պարբերական բնույթ կրող ջրանջատումներից:

Մարզերում ջրանջատումները ևս հաճախակի բնույթ են կրում:

Նրանք նշում են, որ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքը իրենց չի բավարարում։ Հատկապես, երբ ջրանջատումները լինում են առանց զգուշացնելու և գիշերվա ժամերին: Ամառվա տապին ընկերությունը սպառողներին մի շարք կենցաղային անհարմարություններ է պատճառում, ինչը նյարդայնացնում է քաղաքացիներին: Iravaban.net-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ վերը նշված խնդիրների վերաբերյալ, որոնք դեռ որևէ լուծում չեն ստացել:

Հարգելի՛ քաղաքացիներ,

եթե ունեք որևէ բողոք ջրի որակի, ջրանջատման վերաբերյալ, կարող եք մեր ֆեյսբուքյան էջին ուղարկել տեսանյութ կամ լուսանկար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել