Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ: Այս մասին հատնում է Iravaban.net-ի թղթակիցը:
«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանը քաղաքացիներին հայտնեց, որ փակ են բոլոր կայարանների մուտքերը:
Iravaban.net-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:
«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ տեղեկատվություն է ստացվել Երևան քաղաքի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ։
«Երևանի մետրոպելիտենի աշխատանքը դադարեցված է։ Քաղաքացիները տարհանվել են»,-նշեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։