Հանրային պաշտպանների թափուր հաստիքները համալրելու նպատակով ընդունվում են հայտեր․ ՓՊ

Հանրային պաշտպանների թափուր հաստիքները համալրելու նպատակով ընդունվում են հայտեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ փաստաբաններ,

Հաշվի առնելով հանրային պաշտպանի գրասենյակին հատկացված լրացուցիչ հաստիքները և ներկայումս հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում հավակնորդների բացակայությունը,Երևան քաղաքում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունքի, Սյունիքի, Շիրակի մարզերում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով ընդունվում են հայտեր:

Հաստիքները համալրելու նպատակով կարող եք դիմել Փաստաբանների պալատ (էլ.փոստ [email protected])` նշելով համապատասխան մարզը, մասնագիտացումը, կցելով ինքնակենսագրությունը:

Ստորև ներկայացվում է հաստիքների ցանկը՝ ըստ մասնագիտացումների.

Երևան քաղաք՝ քաղաքացիական և քրեական

Արագածոտնի մարզ (Աշտարակ քաղաք)՝ ընդհանուր

Արարատի մարզ (Արտաշատ և Մասիս քաղաքներ)՝ քրեաիրավական

Արմավիրի մարզ (Արմավիր քաղաք)՝ քրեաիրավական

Գեղարքունիքի մարզ (Սևան քաղաք)՝ ընդհանուր

Սյունիքի մարզ (Գորիս քաղաք)՝ քրեաիրավական

Շիրակի մարզ (Գյումրի քաղաք)՝ քրեաիրավական

Մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ https://advocates.am/news/view/3199.html»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել