Տիգրան Սահակյանն այլևս դատավոր չէ

Վերաքննիչ քրեականի նախագահ Տիգրան Սահակյանն այլևս դատավոր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նա հաստատ մեր լավագույն դատավորներից չէր, բայց «շատ փիս» էլ չէր։ Ամեն դեպքում, շատերիս մոտ հարգանք կար նրա նկատմամբ։

Սակայն երբ 10 ամիս առաջ նա համաձայնվեց դառնալ վերաքննիչ քրեականի նախագահ, ասել է թե՝ նիկոլական ռեպրեսիվ մամլիչի առանցքային դերակատար, այդ ողջ հարգանքը հավասարվեց 0-ի։ Նա պարզապես դարձավ իր հայտնի «դվայնիկի» կամակատարի կամակատարի կամակատարը։ Ու էդպես էլ կհիշվի՝ որպես քաղբանտարկյալների նկատմամբ ռեպրեսիաների առանցքային կազմակերպիչներից մեկը։

Բարի ճանապարհ դեպի ոչ մի տեղ, նախկինում հարգելի, իսկ հիմա՝ արհամարհելի Վազգենիչ»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել