Բերդ համայնքում նշանակվել են ավագանու ընտրություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հուլիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին»։

Որոշման մեջ նշվում է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում կհամագործակցեն թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել