Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներում նշանակվել են հերթական ընտրությունները

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակել Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ և այդ համայնքների նորընտիր ավագանիների կողմից լիազորությունների ստանձման ժամկետները սահմանել 2022 թվականի նոյեմբերի 14-ը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել