Սերժ Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Արմեն Գրիգորյանի անմիջական փաստաբաններից տեղյակ եմ, որ նա կատեգորիկ հրաժարվում էր դիմել այս իշխանություններին, որպեսզի առողջական վիճակով պայմանավորված՝ փոխվի իր խափանման միջոցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Հայկյան-2021» մրցանակաբաշխության ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո, ուներ որոշակի առողջական պրոբլեմներ, բայց պետք է նաև փաստեմ, որ այդ առողջական պրոբլեմները չեն հանդիսացել այսօրվա իր հավերժության պատճառը։

Մասնագետների առաջին արձագանքներն էին, որ նա մահացել է սրտի կաթվածից, ինչպես ասում են՝ обширный инфаркт-ից, երբեք սրտի համար որևէ բժշկի չէր դիմել»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել