ԱԺ խորհուրդը ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով ՍԴ չի դիմի

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստում որոշեց ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից հարցով Սահմանադրական դատարան չդիմել։ Այս մասին լրագրողնների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Մի քանի պատճառներ կան․ որոշ ընդդիմադիր պատգամավորներին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելով մի շարք խնդիրներ կարելի է համարել լուծված։ Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք բոլորի տված քվեն և կարծում ենք, որ ընդդիմադիրների այս պահելաձևը հենց իրենց համար պետք է խնդիր լինի, և մյուս ընտրություններին ժողովուրդը հետևություններ կանի»,-նշեց նա։

Նա նշեց, որ եթե հաջորդ նստաշրջանում ևս լինեն բացակայություններ հարցը կրկին գալու է ԱԺ խորհրդի քննարկման տիրույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել