Սևանի «Նորաշեն» արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է գործելու

Հարգելի քաղաքացիներ, այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։

Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

✅ բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
✅ սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
✅ ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
✅ տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
✅ ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
✅ կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
✅ Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

❌ մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
❌ թռչունների ձվերի հավաքը.
❌ թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
❌ ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
❌ տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
❌ խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
❌ արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

❌ ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
❌ ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
❌ շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
❌ ջրային տարածքի աղտոտումը։

ℹ️ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։

Եվ վերջում ցանկանում եմ կրկին հորդորել՝ բնության գիրկ այցելելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել