Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկանում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։
Որոշումը կընդունվի այսօրվա կայանալիք նիստում։
Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Նշվում է, որ ՀԷՑ–ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:
Ընկերության ներկայացրած հիմնավորման մեջ նշված է եղել, որ ժամկետները չեն պահպանվել, քանի որ աշխատանքներին խոչընդոտել են բնակիչները, դիմող անձինք հետ են վերցրել դիմումները և այլ պատճառներ:
Որոշում տնդունելուց հետո մեկամսյա ժամկետում տնկերությունը պետք է գումարը փոխանցի ՀՀ պետական բյուջե:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: