2022 թվականի հուլիսի 5-ին, ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ք. Արմավիր, Հանրապետության 28 հասցեում տեղի են ունեցել Արմավիրի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունները:
Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից։
Քվեարկությունների արդյունքում երկու տարի ժամկետով Արմավիրի մարզում մարզային համակարգող է ընտրվել Ցոլակ Նորիկի Մարգարյանը: