«Նկատել եմ` տաքսի քշողները ոնց են ջարդում սամակատները». Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սամակատները հազար անգամ ավելի անվտանգ են, քան ցանկացած մի քանի անգամ արագ ընթացող այլ տրանսպորտային միջոց։ Անգամ հաշվի առնելով, որ մեքենաները հարյուր կամ հազարավոր անգամներ շատ են, մեկ ա սամակատը մնում ա անհամեմատ անվտանգ։ Չես համեմատի սամակատի հարվածը մեքենայի հարվածի հետ։ Հա խնդիր կա, նոր ա, փորձի պակաս կա, բայց չի կարելի ծայրահեղացնել, ինչ ա թե նորություն ա կամ անսովոր։ Նման տրանսպորտային միջոցներն ինչքան զարգանան, էդքան անվտանգ ա դառնալու ու մաքուր բոլոր առումներով։ Նկատել եմ, թե տաքսի քշողները ոնց են ուղղակի ջարդում կամ բացասական վերաբերում սամակատներին, որովհետև իրանց մինիմալը 1500 դրամին խփում են»:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին շրջանում շատ է քննարկվում Երևանի մայթերին հայտնված Էլեկտրոնային սկուտերների՝ ինքնագլորների հարցը։ Քաղաքացիներն ահազանգում են՝ անվտանգ չէ, երբ դրանք վարում են մարդաշատ վայրերում։ ֆեյսբուքի իր էջում օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ ինքնագլոր վարող քաղաքացին վնասել է փոքրիկ տղային։ Գրառման մեկնաբանություններում այլ քաղաքացիներ ևս ահազանգում են, որ իրենք էլ են հանդիպել նմանատիպ դեպքերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել