Ո՞ր հիվանդություններն են խոչընդոտում մաքսային ծառայության պաշտոնում աշխատելուն

ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Մասնավորապես՝ ամրագրված են հետևյալ հիվանդությունները՝

1. Բոլոր տեսակի պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
2. Ոչ պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
3. Մտավոր թերզարգացում
4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում՝ ալկոհոլամոլություն)՝ անձի դեգրադացիայի երևույթներով:

Սահմանված է նաև, որ մաքսային ծառայության մեջ գտնվող և զենք կրող մաքսային ծառայողների վրա տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդությունները և ֆիզիկական թերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել