Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:
Մաքսային հսկողության տարածք կարող են կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:
Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողություն իրականացնելու տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը, բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների: