Փորձագետի հարցաքննության առանձնահատկությունները

Կողմերը կարող են հրաժարվել փորձագետին հարցաքննելուց:

Դատարանը, ամեն դեպքում, կարող է իր նախաձեռնությամբ փորձագետին կանչել դատական նիստի և հարցաքննել: Եթե փորձագետը չի կանչվում դատական նիստին, ապա դատարանը փորձագետի գրավոր եզրակացությունը դիտում է որպես փորձագետի ցուցմունք:

Դատարանը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ:

Փորձագետը ներկայացնում է իր եզրակացությունը, որից հետո պարտավոր է պատասխանել գործին մասնակցող անձանց և դատարանի հարցերին:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցաքննելու փորձագետին իր եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանվող հարցերի վերաբերյալ փորձագետի ձեռնահասությունը պարզելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել