Ի՞նչ կարգով է որոշվում ապրանքի մաքսային արժեքները

Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնում սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա:

Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար.
բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակը.
գ) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման համար.
դ) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել