Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն»։