Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ.
3) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
Իկս եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում