Կամովի հրաժարումը ազատ կամքի դրսևորում է, որով անհատը հրաժարվում է քաղաքացու իր կարգավիճակից:
Սա սովորաբար արվում է բանավոր վամ գրավոր հայտարարության միջոցով:
Դրան հաջորդող՝ քաղաքացիության դադարեցումը կարող է լինել ավտոմատ կամ իշխաննությունների հայեցողությամբ:
Որոշ պետություններում քաղաքացիությունից կամավոր հրաժարումը դիտարկվում է որպես հիմք՝ անհատին ՄԱԿ-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» Կոնվենցիայի հոդված 1 (1)-ի գործողության ոլորտից բացառելու համար:
Սակայն 1954 թ. կոնվենցիայով սա թույլատրելի չէ: Պայմանագրի խնդիրն ու նպատակը, այն է՝ նպաստել, որպեսզի քաղաքացիություն չունեցող անձինք օգտվեն իրենց՝ մարդու իրավունքներից, հավասարապես վերաբերում է քաղաքացիության դադարեցման ինչպես կամքին հակառակ, այնպես էլ կամավոր դեպքերին:
Իսկապես, շատ դեպքերում քաղաքացիության հրաժարումը կարող է օրինական նպատակ հետապնդել, օրինակ՝ այլ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանների կատարում, երբ անհատն ակնկալել է, որ քաղաքացիություն չունեցողի իր կարգավիճակը շատ կարճատև է լինելու: Անհատի ազատ ընտրության խնդիրը դեր չի խաղում նրան հոդված 1(1)-ի տեսանկյունից որպես քաղաքացիություն չունեցող անձ ճանաչելու հարցում:
Այն, այդուհանդերձ, կարող է դեր խաղալ նրա հանդեպ հետագա վերաբերմունքի հարցում: Իրենց քաղաքացիությունից կամավոր հրաժարված անձինք, ի տարբերություն քաղաքացիություն չունեցող այլ անձանց, կարող են այն հետ ստանալու հնարավորություն ունենալ: Մէկ այլ պետությունում պաշտպանություն գտնելու հնարավորությունը կարող է դեր խաղալ հետագա կարգավիճակի շնորհման հարցում:
Այս հարցը քննության է առնված Կարգավիճակի վերաբերյալ ուղեցույցում: