Ո՞ր ժամերին է թույլատրվում կատարել կատարողական գործողությունները

Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն:

Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը:

Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:

Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`

1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է.
3) դա նախատեսված է կատարողական թերթով:

Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել