«Արմավիր» ՔԿՀ- ից քիչ առաջ ազատ արձակվեցին «Դիմադրություն» շարժման ակցիաների ընթացքում կալանավորված համարվող Արտուշ Իսկանդարյանը, Սմբատ Ասլանյանը, Խաչատուր Մադոյանը, Վարուժան Գևորգյան, Հայկ Էմեքսիզյանը, Ցական Ցականյանը և Արմեն Հովհաննիսյանը, որոնք մեղադրվում էին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ:
Շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը քրեակատարողական հիմնարկի մոտ էր։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մեծ մասի վերաբերյալ, կազմված քրեական գործերում փաստական տվյալներ չկան։
«Այսօր Դատապարտյալներ հիվանդանոցից ազատ է արձակվել Ցականյանը, ում ծեծի էին ենթարկել։ Կոտրել էին նրա ծնոտը, վիրահատության էին ենթարկել, բայց չնայած դրան նրան մեկ ամսով կալանավորեցին, ստիպված տեղափոխեցին հիվանդանոց»,-նշեց Մանուկյանը։